Yerkir.am-ը գրում է.

Պետք է բացառենք ոստիկանության հետ բախումը. Երևանի քաղաքապետարանի մոտ լրագրողներին ասաց շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը: «Հենց որ մի տեղ բախման հնարավորությունն աճում է, մենք պետք է տեղափոխվենք այլ վայր»,- ասաց նա:

Դիտարկմանը` ոստիկանությունը հայտարարել է, թե նախարարությունների շենքերը պետական տարածքներ են, և այնտեղ նույնիսկ զենք օգտագործելը ոստիկանության կողմից օրենքի շրջանակում է, Փաշինյանն արձագանքեց. «Է թող գործածեն, ո՞նց են խաղաղ ցուցարարների դեմ զենք գործածելու: Ի՞նչ է, ՀՀ քաղաքացիներն իրավունք չունե՞ն մուտք գործելու նախարարություն»:

Հարցին` կառավարության նիստի ժամանակ է՞լ իրավունք ունեն, պատասխանեց. «Եթե հասցրեց մուտք գործել, ուրեմն իրավունք ունի»:

Փաշինյանն ասաց  բոլոր միջազգային կոնվենցիաներով ընդունված փաստ է, որ խաղաղ ցուցարարների նկատմամբ ապօրինի է բռնի գործողություն իրականացնելը: «Բռնություն չիրականացնող ցուցարարի հանդեպ բռնի գործողություն կիրառելը ո՞րն է»,- եզրափակեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել