19-ամյա ամերիկացի Հենրի Հարդվիկն իր երկրորդ կեսին գտել է, երբ 17 տարեկան էր: Նրանք ծանոթացել են 2016թ.: Նրա խոսքերով՝ ինքը սիրահարվել է ապագա կնոջն առաջին հայացքից: Կնոջ տարիքը երիտասարդի համար կարևոր չէր:

«Ալմեդայի մեջ ինձ դուր են եկել նրա կապույտ աչքերը: Նա՝ որպես մարդ, ինձ շատ է դուր գալիս»:

Զույգը որոշեց հարաբերություններն օրինականացնել հենց սկզբից:

«Ոմանք երկար տարիներ հանդիպում են, իսկ հետո՝ բաժանվում: Իսկ մենք հաստատ գիտենք, որ սիրում ենք միմյանց, այդ իսկ պատճառով էլ չսպասեցինք»:

Նրանց տարիքային տարբերությունը 53 տարի է: Տղան բացատրեց, որ իրեն շատ քիչ է հետաքրքրում տարիքային տարբերությունը: Ես միշտ հաշվի եմ առել կնոջ տարիների փորձը:

Հենրին և Ալմեդան մի անգամ չէ, որ բախվել են հասարակության քննադատությանը: Այսպես՝ Ալմեդայի որդին դադարել է նրա հետ շփվել, երբ իմացել է՝ քանի տարեկան է իր մոր նոր ընտրյալը: 

«Եթե դուք սիրահարված եք, ուրեմն՝ պետք է անեք ամեն ինչ, որպեսզի հասնեք իրար»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել