ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ ապրիլի 19-ին ժամը 12:30-ի դրությամբ տարվել է 33 քաղաքացի: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ավելի վաղ ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշել էր, որ ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ: «Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին»,- ասել էր ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել