Yerkir.am-ը գրում է.

Թուրքիայի «Iyi» (Լավ) կուսակցության նախագահ Մերալ Աքշեները կմասնակցի այս տարվա հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրություններին։

Ըստ Indigodergisi-ի՝ Աքշեները հայտարարել է, որ ինքն իր թեկնածությունը կառաջադրի 100 հազար ստորագրությամբ: «Ինչպիսի օրենք ուզում են` թող ընդունեն, կարիք չկա վախենալու, պիտի գնալ մինչև վերջ»,- ասել է նա:

Աքշեները տեղեկացրել է, որ իր կուսակցությունը մասնակցելու է նաև Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել