«Մենք ավելի վաղ գրել էինք, որ Հունաստա­նում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն այս օրե­րին Հայաստանում է և առաջիկայում նշանակ­վելու է ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ: ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը շտապեց հայտարարել, թե դեսպանը շարունակում է իր գործունեությունը: Մինչդեռ Ֆադեյ Չարչօղլյանը շարունակում է գտնվել Երևանում և, մեզ հասած տեղեկություններով, անգամ արդեն նախագահական աշխատանքի է գնում:


«Նման բան չկա, ես Երևանում եմ, որովհետև մի քանի հանդիպում ունեմ, մնացած հարցերով դիմեք ԱԳՆ-ին, ես իրավասու չեմ որևէ մեկնաբանու­թյուն տալ»,-դիվանագիտորեն պատասխանեց Չարչօղլյանը: Մեր դիտարկմանը, թե գուցե այսօր չկա, բայց երկու օրից նշանակում լինի, նա անդրդվելի մնաց. «Նշանակողը ես չեմ, ինձ որևէ մեկը բան չի ասել դեռ»: Տպավորություն է, թե դեսպանը բանուգործը թողել է, օրերով եկել է Հայաստան, հանդիպումներ է ունենում, մեկ էլ հանկարծ իրեն բռնում են, ոչ ավել, ոչ պակաս, նախագահի աշխատակազմում պաշտոն են տա­լիս, ինքն էլ այդ մասին իմանում է մամուլից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել