«ԵԽԽՎ ապրիլի 23-ին կայանալիք նստաշրջանում հայաստանյան պատվիրակության անդամներին լուրջ փորձություն է սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մի շարք հասարակական կազմակերպություններ Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հանրահավաքի, և ցուցարարների դեմ իրականացված բռնությունների մասով նամակ են ուղարկել ԵԽԽՎ ու սպասում են արձագանքին: Հիմա հայ պատվիրակները պետք է առերեսվեն իրականության հետ: 


Բնական է՝ իշխանական անդամները փորձելու են ամեն կերպ արդարացնել տեղի ունեցածը, պաշտպանել Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության փաստը, դժվար է լինելու ընդդիմադիրների գործը. ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը, «Ելք» խմբակցությունից Էդմոն Մարուքյանը դեմ քվեարկեցին Սերժ Սարգսյանի վարչապետությանը: Բայց, մյուս կողմից, նրանք չեն միացել այս օրերին Երևանում ընթացող բողոքի ցույցերին:

Ավելին՝ Մարուքյանը, ինչպես հայտնի է, իր խմբակցության ղեկավար Փաշինյանի հետ տարաձայնություններ ունի պայքարի մեթոդների հետ կապված: Հետաքրքիր է՝ արդյո՞ք ԵԽԽՎ-ում Մարուքյանը կպաշտպանի Փաշինյանին, թե՞ ոչ»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել