Ցավոք, շատերը չգիտեն, որ շնչառությունն էներգիա ձեռք բերելու ամենահեշտ ու պարզ ձևերից է։ Շնչառության միջոցով կարելի է հանել սթրեսն ու ազատվել խուճապի զգացողությունից։ Ճիշտ շնչառության համար պարտադիր չէ երկար ժամանակ պարապել, ուղղակի անհրաժեշտ է հիշել մի քանի հասարակ վարժություն և կիրառել դրանք օրվա ընթացքում։ Սթիվեն Էլիսոնի առաջարկած շնչառական վարժությունը երկար է ուսումնասիրվել և պահանջում է րոպեում 5 շնչառական ցիկլ։ 5-10 րոպեն բավական կլինի այս ամենին հատկացնելու համար։

Այն կարող եք իրականացնել յուրաքանչյուր վայրում։ Մաքսիմալ կերպով թուլացրեք ուսերն ու պարանոցը․մկանները պետք է մասնակցեն շնչառական պրոցեսին։ Դանդաղ շնչեք քթով՝ հաշվելով մինչև 5-ը։ Փորն այդ ընթացքում պետք է բարձրանա, իսկ կրծքավանդակը՝ մնա անշարժ։ Արտաշնչեք նույն կերպ դանդաղ։ Արտաշնչեք ու մաքրեք թոքերը որքան հնարավոր է խորը։ Օրվա մեջ 20-30 րոպե այսպիսի շնչառական վարժությունը կհանի լարվածությունը, կնվազեցնի սթրեսը, խուճապի զգացողությունը։ Եթե ձեզ համար դժվար է միանգամից կես ժամ հատկացնել, ապա կարող եք օրվա տարբեր ժամերին 5-10 րոպե հատկացնել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել