operativ.am-ը գրում է

ԱՄՆ-ում «Southwest Airlines» ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել թռչնին բախվելու պատճառով: Այս մասին գրում է «Associated Press»-ը:

Ինքնաթիռը Նեշվիլլից Ֆինիքս էր ուղևորվում:

Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Ինքնաթիռն ուղարկել են նորոգման, իսկ ուղևորներին այլ ինքնաթիռ է տեղափոխել:

Նախօրեին նույն ավիաընկերության մեկ այլ ինքնաթիռ արտակարգ վայրէջք էր կատարել Ֆիլադելֆիայի օդանավակայանում շարժիչի պայթյունի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել