Aysor.am-ը գրում է.

Աշխարհի ցանկացած վայրում քիմիական զենքի կիրառումը չի կարող սովորական դառնալ կամ մնալ անհետևանք: Այս մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով Ստրասբուրգում կայացած Եվրախորհրդարանի լիագումար նիստին, փոխանցում է ТАСС-ը:
 
«Շտապ անհրաժեշտ է, որպեսզի Սիրիայում բոլոր կողմերը՝ ՄԱԿ-ի գլխավորությամբ, արագ կերպով ներգրավվեն քաղաքական գործընթացի մեջ՝ այս ողբերգությանը վերջ տալու համար: Նախևառաջ, Ռուսաստանն ու Իրանը պետք է դադարեն խաղեր խաղալ և լրջորեն զբաղվեն պատասխանատու և խաղաղ լուծման որոնմամբ», - ասել է Եվրախորհրդի ղեկավարը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել