Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերահսկողական գործողություններ է իրականացրել Արարատի մարզի Դաշտավան գյուղում գործող «Հարի» ՍՊԸ-ին, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ և Վայոց Ձորի Գետափ գյուղերում գործունեություն ծավալող անհատ ձեռնարկատերեր Արման Բաբայանին և Սամվել Խլոյանին պատկանող հացի արտադրամասերում: Պարզվել է, որ այս արտադրամասերում հացի արտադրությունն իրականացվել է սննդամթերքի սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներով, թողարկվող արտադրանքը չի համապատասխանել դրանց որակը և անվտանգությունը սահմանող նորմատիվ իրավական ակտերին, հաց և հացաբուլկեղենը տեղափոխվել են չթույլատրված տարաներով, հումքը, այլ բաադրիչներն ու վերջնական արտադրանքը չեն պահվել դրանց փչացումը և աղտոտումը կանխարգելող պայմաններում: Արտադրամասերի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամանակ խախտումները վերացնելու համար:

ՍԱՊԾ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել