«Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրել են տիեզերական ռենտգենյան ճառագայթների սպեկտրը և 3,5 կիլոէլեկտրոնվոլտի էներգիայի մակարդակում արտանետումների գիծ են հայտնաբերել: Դա վկայում է ռադիացիայի անհայտ աղբյուրի գոյության մասին»,- գրում է Pys.org-ը:

Արտանետումների գիծ են անվանում ճառագայթման ինտենսիվության ուժգնացումը սպեկտրի որոշակի շրջանակում: Սովորաբար ճառագայթման ինտենսիվությունը նվազում է վերջինիս հաճախականության հետ, բայց երբեմն այն ավելի մեծանում է կամ, ընդհակառակը, թուլանում է (վերջին դեպքում խոսքը կլանման գծի մասին է): Դա պայմանավորված է ատոմների, իոնների և մոլեկուլների՝ այլ էներգետիկ մակարդակներ անցումով, որի արդյունքում ճառագայթումն արտանետվում կամ կլանում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել