Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի եւ նորանշանակ փոխվարչապետների առաջին հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ պաշտոնյաներին, մաղթել հաջողություններ  եւ արդյունավետ աշխատանք:

ՀՀ նախագահն ապրիլի 18-ին հրամանագրեր է ստորագրել Կարեն Վիլհելմի Կարապետյանին ՀՀ առաջին փոխվարչապետ, Արմեն Անդրանիկի Գեւորգյանին եւ Վաչե Վազգենի Գաբրիելյանին փոխվարչապետ նշանակելու մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել