Այսօր ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը և Լուսավոր Հայաստան Կուսակցության Կառավարման խորհրդր անդամ Կարեն Սիմոնյանը կրկին այցելել են ոստիկանական բաժանմունքներ։

«Ելք»-ի մամուլի հետ կապերի բաժնից հայտնում են. «Ժամը 14։00-ի դրությամբ ՀՀ Ոստիկանության Մաշտոցի բաժնում բերման են ենթարկվել 4 քաղաքացի՝ Նարեկ Վլադիմիրի Բրիկալովը, Գրիգոր Վահանի Մանուկյանը, Նարեկ Վահանի Արշակյանը և անչափահաս Գոռ Աշոտի Վարդանյանը։

Բերման ենթարկելուց հետո այս քաղաքացիների կարգավիճակը փոխվել է և նրանք ներգրավվել են որպես վկաներ։

Էրեբունի բաժնում բերման են ենթակվել 15 քաղաքացի, որոնցից երեքը չեն նշել իրենց անունը։
Բերման են ենթարկվել հետևալ քաղաքացիները․

1.    Վարդգես Գասպարի Լիվանի /հայտնի քաղակտիվիստ/
2.    Արսեն Ռազմիկի Ուզունյան
3.    Սասուն խաչատուրի Տերտերյան
4.    Արման Հրաչյայի Աղաջանյան
5.    Հրաչյա Աշոտի Հակոբյան
6.    Հովհաննես Աշոտի Գրիգորյան
7.    Անի Սերյանի Հակոբջանյան
8.    Վահե Վախթանգի Դավթյան
9.    Անդրանիկ Մուշեղի Դանիելյան
10.  Միքայել Մասիսի Նազարյան
11.   Գոհար գագիկի Թադևոսյան
12.  Հրաչյա Հենրիկի Հովակիմյան

Ընդհանուր բերման են ենթարկվել 91 քաղաքացի։ Այս պահին ազատ են արձակվել 37-ը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել