Ավստրալիական Բեյքերի (Baker Heart and Diabetes Institute) համալսարանի հետազոտողները պարզել են, որ սուրճի մշտական օգտագործումը կարող է նվազեցնել առիթմիայի հաճախականությունը։

Գիտական աշխատանքներից մեկում, որին 228,4 հազար մարդ է մասնակցել, ցույց է տրվում, որ սուրճի օգտագործման դեպքում նվազում է նախասրտի ֆիբրիլացիաների ռիսկը։ Մեկ այլ հետազոտություն, որին 116 հազար հիվանդ է մասնակցել, ցույց է տվել, որ ֆիբրիլացիաների հաճախականությունը նվազում է 13%-ով։

Հետազոտողների խոսքերով՝ կոֆեինը որպես նյարդային համակարգի խթանիչ է գործում և արգելափակում է ադենոզինի ազդեցությունը, որը նպաստում է նախասրտի ֆիբրիլացիային։

Նշվում է, որ այն հիվանդների մոտ, ովքեր սրտամկանի ինֆարկտ են տարել և միջինում օրական 353 միլիգրամ սուրճ են ստացել, կարգավորվել է սրտային կրճատումների հաճախականությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել