Շաբաթական մի քանի բաժին ընկույզի օգտագործումը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկը, այդ թվում՝ նախասրտի ֆիբրիլացիայի, որը առիթմիայի ամենատարածված տարատեսակն է։ Այսպիսի եզրահանգման են եկել շվեդ գիտնականները։ Հոդվածը հրապարակվել է Heart ամսագրում։

Հետազոտությանը մասնակցել է 45-83 տարեկան 61 հազար շվեդ։ Հետազոտությունից առաջ նրանք պետք է պատմեին իրենց սննդակարգի և սննդավարքի մասին։ Այնուհետև կամավորների սրտանոթային համակարգի վիճակը վերահսկել են 17 տարիների ընթացքում։ Եթե այդ ընթացքում մարդը մահանում էր, գիտնականները որոշում էին նրա մահվան պատճառները։

Երկարատև հետազոտության արդյունքում պարզվել է, որ ընկույզի օգտագործումը նվազեցրել է սրտային նոպաների, սրտային անբավարարության, նախասրտի ֆիբրիլացիաների ռիսկը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել