Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունը Ֆրանսիայից անկախություն է ձեռք բերել 1960 թվականին: Հարևանները՝ Հարավային Սուդանը, Կոնգոն, Չադը, Կամերունն են: Սա Աֆրիկայի ամենաքիչ բնակեցված պետություններից մեկն է: Օվկիանոսներից մեկուսացվածության և դժվարհասանելիության պատճառով այս տարածքն ընդհուպ մինչև XIX դարը եվրոպական քարտեզների վրա ուղղակի սպիտակ հետք էր:

ԿԱՀ-ում կառավարման ձևը նախագահական հանրապետությունն է: Պետության առաջնորդը Կաթրին Սամբա-Պանզան է, ով նախագահում է 2014-ից ի վեր:

Բնակչության թիվը 2012-ի դրությամբ կազմել է 5 միլիոն: Տարեցտարի երկրի բնակչությունն աճում է 2,1 տոկոսով: Միջինում յուրաքանչյուր կնոջ բաժին է հասնում 4,7 ծննդաբերում, սակայն մանկահասակների մահացության թիվը շատ մեծ է՝ 1000-ից 102-ը:

ԿԱՀ-ի բնակչության մոտ 90 տոկոսը նիգեր-կոնգո ցեղախմբից է՝ 33 տոկոս Նիգերիայից ներգաղթածներ, 27 տոկոս Սուդանից ներգաղթածներ և այլն:

Մայրաքաղաք Բանգիում կլիման արևադարձային սավաննաներն են կազմում: Անձրևներ տեղում են մայիսից մինչև հոկտեմբեր: Այստեղ զբոսաշրջիկներն ու ճանապարհորդները քիչ են, քանի որ հանգստի համար նախատեսված ենթակառուցվածքներ չկան քաղաքում:

Կյանքի միջին տևողությունը տղամարդկանց համար 48 տարի է, իսկ կանանց համար՝ 51 տարի:

Ամենաարդիական խնդիրներից մեկը ԿԱՀ-ում խմելու ջրի խնդիրն է, որը ոչ բոլորին է հասանելի և չափազանց քիչ է

Տեղի վարսավիրանոցը

Այս նավակները մի ափից մյուսը աշխատանքի հասնելու միակ միջոցն են

Տաքսի մայրաքաղաքում

Ճանապարհների վիճակը վատ է

Եվս մեկ կարևոր խնդիր է հիվանդանոցների անհասանելիությունը

Փողոցներում պոլիէթիլենային տոպրակների մեջ ջին են վաճառում «Խմիր և պարիր» սլոգանով

Տեղի շուկաների աշխատողները

Այստեղ ևս սիրում են խորոված

Երբեմն այպիսի ուտեստներ են պատրաստում՝ շոգեխաշած թրթուրներ՝ սոխով և պղպեղով

Տեղաբնիկները պատժում են հայրենակցին ատրճանակ գողանալու համար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել