Այս հանրահավաքները, ցույցերը, գործադուլները, դասադուլները, կազմակերպիչների ելույթներում արած տնտեսության կազմալուծմանը միտված կոչերը շատ լուրջ ազդեցություն կունենան հանրապետության տնտեսական գործունեության վրա: Բնականաբար, ազդել է և կազդի նաև զբոսաշրջության վրա, մարդիկ հավանաբար մի քանի ամիս կխուսափեն Հայաստան գալուց՝ համացանցով և լրատվամիջոցներով տեսնելով այս իրավիճակը: Սա թավշյա, թե պուպուշ հեղափոխություն է՝ չգիտեմ, սակայն այն լրիվ կազմալուծում է տնտեսական կյանքն ու տրանսպորտի, ուսումնական հաստատությունների գործընթացների կազմակերպումը: Ցավալի է, որ այդ ամենին, օրինականության խախտումներին մասնակցում են հիմնականում դպրոցահասակ, անչափահաս երեխաները և բուհերի ցածր կուրսի ուսանողները: Եվ այսքանից հետո այդ ամենի կազմակերպիչների բարձրագոչ խոսքերն ու «արդար» նպատակներն ընդամենը սին խոսքեր են և ինչ-որ ուժերի կողմից հրահրվող… Սա թավշյա հեղափոխություն չէ, սա պետության տնտեսական կյանքը խարխլող, կազմալուծող ամենաթողության միջոցառումների կազմակերպում է…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել