Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ջնջել է ծովափնյա հանգստի իր լուսանկարներն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ Տրիստան Թոփսոնը դավաճանում է իր հղի քրոջը՝ Քլոեին: Ակնհայտ է, որ աղջիկը հարմար չի գտել ցուցադրել երջանիկ նկարներն իր ընտանիքի համար այսքան դժվար պահին:

Աստղի որոշման վրա ազդել են նաև նրա բաժանորդները: Տրիստանի դավաճանության մասին տեղեկության հայտնվելուց հետո նրանք սկսել են մեղադրել Քիմին քննադատող մեկնաբանություններով և Քլոեի հոգեբանական վիճակի մասին հարցերով: Երկրպագուների և խղճի ճնշման տակ Քիմը հեռացրել է ծովափնյա լուսանկարները և արդեն երկու օր է՝ չի թարմացնում Instagram-ի իր էջը: Նրա քույրը՝ Քլոեն, նույնպես լռություն է պահպանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել