operativ.am-ը գրում է 

Արտակարգ իրավիճակների նախարարությունն ապրիլի 17-ին, ժամը 14:15-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 141/2 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

«Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և ԱԲԿ պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ խումբը: Պարզվել է, որ այրվում են ավտոմեքենաների առջևի հատվածները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:41-ին, մարվել՝ 14:54-ին: Այրվել են «Lexus» մակնիշի (վարորդը` Ռ. Մ.) և «Opel Zafira» մակնիշի (վարորդը՝ Ա. Չ.) ավտոմեքենաների շարժիչի հատվածները՝ ամբողջությամբ, սրահները՝ մասամբ, ջերմահարվել են բնակարաններից մեկի պատշգամբի պատուհանի ապակիները (կոտրվել էին) և մյուս բնակարանի արտաքին պատին ամրացված օդորակիչը:Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել