Aysor.am-ը գրում է.

ԱԺ քվեարկությունից հետո ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց կողմ և դեմ ձայների համար՝ ընդգծելով, որ քաղաքական կոալիցիան լուրջ պատասխանատվություն է ստանձնում ու պատրաստ է առաջ շարժվել։

Նորընտիր վարչապետը 3 խորհուրդ տվեց ընդդիմությանը։

«Խնդրում եմ ձերբազատվել Հայաստանի ընդդիմությանը հատուկ չլսելու բարդույթից։ Պետք է ունակություն ունենալ լսել և այդ բարդույթը այս դահլիճում դրևորվեց, երբ Արտակ Զեյնալյանը ընդամենը հարց ուղղեց պատասխան ստանալու ակնկալիքներով։ Ձեր հարցդրումներն այս ամբիոնից ելույթի տեսքով հնչեցին, պատասխաններ չէին ակնկալում և սա վատ է, դա ձեզ համար նաև օգտակար կլինի, տեղյակ կլինեք իրավիճակից։

Դուք ինձ եք մեղադրում մի աշխարհ ստեղծելու և այդ աշխարհում հրճվելու բարդույթով, բայց այդ բարդույթը, ոնց որ թե, ձեզ ավելի է բնորոշ։ Դուք եք ձեզ համար աշխարհ ստեղծում՝ չունենալով այդ իրավունքը. խոսում ժողովրդի անունից՝ չհականալով, որ վերջ, սահմանադրական փոփոխություններից հետո որևէ անհատ իրավունք չունի ժողովրդի անունից խոսելու։ Ժողովորդի անունից կարող է խոսել խորհրդարանական մեծամասնությունը», - ասաց նա։

Սարգսյանի երկրորդ խորհուրդը վերաբերում էր, իր խոսքով, իր երիտասարդ քաղաքական գործընկերոջը (նկատի ունի Գևորգ Գորիգիսյանին, Aysor.am):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել