Yerkir.am-ը գրում է.

Երևանում Սերժ Սարգսյանի` վարչապետի պաշտոնում ընտրվելու դեմ անցկացվող բողոքի ակցիաները կազմակերպվել են դրսից: Այդ մասին РИА Новости-ին ասել է Եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Անդրեյ Սուզդալցևը:

Ըստ փորձագետի` ցուցարարները հանդես են գալիս ամեն ինչի դեմ` և՛ քվեարկության մեխանիզմի, և՛ Սարգսյանի դեմ: «Դրանք բացարձակ սադրանքներ են, որոնք գալիս են արտերկրից»,- նշել է նա:

Միևնույն ժամանակ, փորձագետը կասկածում է, որ բողոքի ակցիաները կարող են երկրում որևէ փոփոխության հանգեցնել:

«Հայաստանում գոյությունի ունի ուժեղ պետականություն, իշխանության ամուր ինստիտուտներ, խորհրդարանը հարգանք ունի: Իսկ նման իրադարձությունները լինում են ոչ առաջին տարին, հիշեք Բաղրամյան պողոտայում նախկինում տեղի ունեցող դեպքերը»,-ասել է փորձագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել