Ազգագրական դիտարկումների համար փայլուն ասպարեզ կա այս օրերին։ Հալաբյան-Արզումանյան խաչմերուկում «Ազատության» լրագրողը մի խումբ երիտասարդների կասկածում էր «տրոյական ձի» լինելու մեջ և հարցուփորձ էր անում, ինչին երիտասարդներից մեկը պատասխանեց, որ հարակից շենքերի բնակիչներ են, իջել են, որ բախում թույլ չտան, քանզի «սաղս էլ հայ ենք, որ կռիվ եղավ, սաղս չե՞նք գնալու սահման, գնալու ենք»։
Օրըստօրե բևեռացող խմբերի ու ենթախմբերի մեր հասարակությունում արտաքին սպառնալիքը մնում է միասնական քաղաքացիական ինքնության և մոբիլիզացիոն «վերջնակետի» ցուցիչը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել