168.am-ը գրում է.

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ասաց, որ ինքն այսօր շատ հանգիստ եկել է Ազգային ժողով:

«Շատ նորմալ եմ հասել, մի քիչ շուտ եմ դուրս եկել»,- ասաց Է. Շարմազանովը: Հարցին, թե հատուկ շո՞ւտ եք դուրս եկել՝ Է. Շարմազանովը պատասխանեց, որ ինքը սովորաբար շուտ է գալիս:

Հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում վերջին օրերին տեղի ունեցող ակցիաները, Է. Շարմազանովը պատասխանեց, որ իր ելույթում կանդրադառնա դրանց: Դիտարկմանն էլ, թե ոստիկանները պատրաստվում են ցրել ցուցարարներին՝ Է. Շարմազանովը պատասխանեց, որ իրավապահների գործողությունները չի մեկնաբանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել