operativ.am-ը գրում է

«Samsung» ընկերությունը անոնսով ներկայացրել է «Galaxy J2 Pro»-ն, որը զրկված է համացանց մտնելու հնարավորությունից: Չնայած անվան մեջ «Pro» բառի ներկայությանը՝ սարքավորումը չունի հնարավորություն միանալու«3G»-ի, «LTE»-ի և «Wi-Fi»-ի: Այս մասին գրում է Vesti.ru-ն:

Նոր մոդելը կենտրոնացել է այն օգտատերերի վրա, որոնք խուսափում են բջջային տվյալների փոխանցումներից, հետապնդումներից և անձնական տեղեկատվության գողությունից վախեցող մարդկանց վրա, ինչպես նաև երեխաների և մեծահասակների, ում այս գործառույթը պարզապես պետք չի գա անգամ:

Հարավային Կորեայում «J2 Pro»-ն վաճառվում է մոտավորապես 185 դոլարով: Ներկայացված է սև և ոսկեգույն տարբերակներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել