Արթուր Սաքունցն ապացուցեց, որ, տիեզերքից ու մարդկային հիմարությունից բացի, անսահման մի բան էլ կարող է լինել՝ նողկանքի զգացումը Արթուր Սաքունցի նկատմամբ։

Ես հազար տարի կարող եմ չկիսել Նիկոլի ու Նիկոլի հետևից գնացող մարդկանց հայացքները, դեմ լինել նրանց քայլերին ու որոշումներին, բայց կա մի կարմիր գիծ, որը, եթե չի հատվում, նրանց դիրքորոշումներն ու գործողությունները նույնքան իրավունք ունեն գոյության, որքան իմը։ Արթուր Սաքունցը վաղուց արդեն այդ կարմիր գծից անդին է ու այլ կերպ, քան պղտոր ջրում ձուկ որսալ, չես կարող անվանել այն, ինչ անում է այս իրավապաշտպանիստկան այսօր։

Չկրկնեմ այն հիմարությունները, որը սույն պարոնն ուզում է մեդիա դաշտ նետել այսօր, բայց վստահեցնում եմ Ձեզ, որ Սաքունցն ապատեղեկատվությամբ ու տեղեկատվական սադրանքներով է զբաղված, որոնց միջոցով ուզում է անպայման շիկացնել վիճակն ու բախումների շանսը բարձրացնել։ Այլ իրավիճակներում դա կլիներ շարքային շանտղություն, բայց հատկապես այսօր ու հատկապես հիմա դա ֆենոմենալ սրիկայություն է։

Ու ինչպես Ապրիլյան պատերազմի օրերին կար սև ցուցակ՝ լրատվամիջոցների ու անհատների, ովքեր դիտավորյալ ապատեղեկատվություն էին տարածում, այնպես էլ այսօր իմացեք, որ Սաքունցն ու նրա նմանները պետք է ընդգրկված լինեն համանման սև ցուցակում ու դրա առաջին հորիզոնականներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել