Դատապարտում եմ հեղափոխական ամենաթողությունն ու անկառավարելի իրավիճակի ստեղծումը, սակայն նաև կոչ եմ անում իշխող կուսակցությանը, մյուս քաղաքական ուժերին, բոլորին, որպեսզի ի վերջո կուտակված լուրջ խնդիրները վերջնականապես սկսեն իրագործել։ Խնդիրները շատ են՝ կաշառակերությունից մինչև պաշտոնական դիրքի չարաշահում, օրինականության ամրապնդում և ամենաթողության դեպքեր: Հեղափոխական ճանապարհի փոխարեն հարկավոր է էվոլյուցիոն ճանապարհով, հետևողական բարեփոխումներով, կադրային լուրջ տեղաշարժերով ի վերջո իրականացնել դրանք։ Դա միակ լուրջ և իրատեսական ճանապարհն է, որպեսզի լիցքաթափվի հասարակության մեջ առաջացած լարվածությունն ու վերականգնվի հավատը…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել