Ընտրախախտումների աշխարհի հերթական առաջնությունը անցկացվեց Երևանում: Հիմնական ֆավորիտներ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն դուրս էին եկել եզրափակիչ: Չնայած ԲՀԿ մարզչի ներդրած անծայրածիր ռեսուրսներին և իրականացրած կոմբինացված ընտրախախտումներին, միևնույնն է, հաղթանակը տոնեց ՀՀԿ-ն:

Հանդիպման ավարտից հետո ՀՀԿ թիմի հարձակվող Արմեն Աշոտյանը հայտարարեց, որ այս ընտրախախտումների առաջնությունն անցել է փայլուն, և ևս մեկ անգամ բոլորին պացուցվել է, որ ՀՀԿ-ն անփոխարինելի հաղթող է, իսկ ԲՀԿ-ն անփոխարինելի արծաթե մեդալակիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել