Կրկնությունը գիտության մայրն է: Եվ իրոք, որքան շատ փորձեք նվագել դաշնամուրի վրա տվյալ գործը կամ պարապեք օտար լեզուներ, այնքան արագ ուղեղը կամրապնդի այդ գիտելիքը: Վերջերս ուսումնասիությունները պարզել են այս հարցի մյուս կողմը: Որևէ նոր բան լավ սովորելու համար հարկավոր է նախ մոռանալ հինը: Հին նեյրոնների կապի ոչնչացումը թույլ է տալիս հեշտությամբ սերտել նորը: Գիտնականները կարծում են, որ ուղեղում մոռացման ենթակա հատվածները հատուկ բաղադրություն են ստանում: Քունը շատ կարևոր է դրա համար: Երբ ուղեղը մեծ քանակով տեղեկություն է հավաքում, քնի ժամանակ այն սկսում է տարանջտել պետքական և անպետք բովանդակությունը: Լավ քնելը և առավոտյան թարմ գլխով արթնանալն այդ գործընթացի արդյունքն են: Ուղեղը ջնջում է մտքերի կողմից նվազագույն ուշադրության արժանացած տեղեկությունը, այնպես որ, եթե դուք ավելի շատ մտածում եք սոցկայքերում կարդացած բաղադրատոմսերի կամ ստատուսների, քան ձեր գիտելիքների կամ աշխատանքի մասին, այն իհարկե կսկսի ջնջել վերջիններիս մասին տեղեկությունները: Դուք կառավարում եք ձեր ուղեղը, երբ որոշում եք, թե ինչին պետք է մեծ ուշադրություն դարձնել: Փորձեք ուղեղում ավելի մեծ տեղ տալ դրական ու հաջողակ մտքերին, ազատել այն բացասականից, և մնացածն արդեն ինքնաբերաբար դեպի լավ կողմ կընթանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել