Իսկական սերը հաշվի չի առնում արտաքին ոչ մի տվյալ: Այս զույգի պատմությունը դրա ապացույցն է: Պուվադոլայի և Կուդիի սիրավեպը սկսվել է 10 տարի առաջ: Նրանց սիրուն լուրջ չէին վերաբերվում, քանի որ արտաքինից նրանք ընդհանրապես համապատասխան չէին:

Բայց 44 կգ կշռող Պուվադոլան երջանիկ է 120 կգ կշռող Կուդիի հետ: Կուդին մանկուց տառապում է ավելորդ քաշով և շատ անգամ է իր հասցեին վիրավորանք ու ծաղր լսել: Շատերն էին ասում, որ Պուվադոլան ավելի լավին է արժանի, բայց նա ի վերջո ամուսնացավ Կուդիի հետ:

Նա չի ընդունում քննադատություններն ու հայտարարում է իր մեծ սիրո մասին: Պուվադոլան պատմում է, թե որքան հոգատար է իր ամուսինը և որքան երջանիկ են նրանք: Վերջերս զույգն աղջիկ է ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել