tert.am-ը գրում է
Ֆրանսիացի դերասան Սամի Նասերին, որն առավել հայտնի է «Տաքսի» ֆիլմաշարում իր դերակատարմամբ, քննադատել է ֆիլմի հինգերորդ մասը, որը միջազգային վարձույթում հայտնվել է ապրիլի 7-ին: 

«Նրանք սկետչ են նկարահանել: Այնտեղ չկա սյուժե, չկա պատմություն, հանգուցալուծում, սովորական կատակներ: Ինչպե՞ս է Լյուկ Բեսոնը նման բան թույլ տվել», - Lenta.ru-ի փոխանցմամբ՝ հայտարարել է դերասանը: 

Նրա կարծիքով՝ Բեսոնը, ով զբաղվել է «Տաքսի 5-ի» և մյուս մասերի պրոդյուսերությամբ, ֆիլմի նկարահանման իրավունքները վաճառել է ոչ պրոֆեսինալների, որոնք արդյունքում «կեղտ են ստեղծել»: 
ամբողջական նյութը կարդացեք այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել