operativ.am-ը գրում է

Սանկտ Պետերբուրգից Մոսկվա թռչող ինքնաթիռը վնասված ֆյուզելյաժով վայրէջք է կատարել մոսկովյան օդանավակայաններից մեկում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Օդանավի տեխզննումից հետո բացահայտվել է ինքնաթիռի թևի վերին մակերևույթի հետ ֆյուզելյաժի (ինքնաթիռի կմախքի) միացման վահանակի մասնակի բացակայությունն ու քայքայումը: Մասնագետները փորձում են պարզել, թե երբ է վնասվածքն առաջացել և գնահատել ինքնաթիռի տեխնիկական վիճակը:

Աղբյուրը չի նշում, թե որ օդանավակայանում է վայրէջք կատարել ինքնաթիռը և թե որ ավիաընկերությանն է այն պատկանում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել