Ախր չես կարա սաղ ասելիքդ կառուցես նրա վրա, որ դու Սերժից լավն ես: Մանավանդ, եթե իրականում բոլոր առումներով ավելի լավը չես: Էությամբ նույնն ես, բայց փաստացի ավելի վատ։

Հիմա բռնեմ վիդեոներ տարածեմ, որտեղ խոստանում ես երկամսյան ժամկետում ստվերային կառավարություն հավաքել, ի՞նչ պիտի ասես: Սերժն ասել ա, որ չի լինի վարչապետ, իսկ դու ասել ես, որ կլինես գոնե ստվերայինի վարչապետ: Երկուսդ էլ ձեր խոստումները չեք պահել:

Ասել ես, որ եկամուտները թափանցիկ են լինելու և, որ հազար-հազար դրամով ես հավաքելու հազար հոգուց, մի հոգուց մեկ միլիոն վերցնելու փոխարեն ու խոստումդ չես պահել:

Ասել ես, որ ինստիտուցիոնալ պիտի լինես, բայց նույնիսկ օրենքով սահմանված 2000 անդամը չունես: Ոչ էլ տարածքային կառույցներ ունես: Իսկ եթե ունես, ապա ու՞ր են այդ մարդիկ...

Ասել ես, որ հստակ ծրագիր ես ունենալու, ու մինչ օրս մի ծրագրային ելույթ չես ունենում: Էն օրն ասիր 800 միլիոն դոլար ես բերելու բյուջե ու տեղն էլ ցույց ես տալու: Մինչև հիմա սպասում եմ ցույց տաս:

Ասիր՝ սուպերլիդեռ չի լինելու, բռնել Սերժից ու Լևոնից տաս գլուխ ավել սուպերլիդեր ես դառել, շատ ավելի փոքր մասշտաբում իհարկե: Հիմա ո՞վ ա հիշում, որ Սասուն Միքայելյանն ա ՔՊ նախագահը: Կամ ոնց եղավ, որ նա, մեղմ ասած, որգևորված չէ այս ամենով, բայց դա քեզ չի քորում:

Ասիր՝ դաշինքում որոշումները կոնսենսուսով են ընդունվելու ու բռնիր միանձնյա որոշում կայացրիր ու հիմա էլ շանտաժի ես ենթարկում դաշնակիցներիդ: Գորգիսյանի թաշկինակը կարող ա իր փողկապի հետ չէր բռնում, բայց նա իր դաշինքի համաձայնագիրը չի խախտել: Դու ես խախտել: Դրժել)))

Ասիր՝ վեց հազար վստահված անձ ես ունենալու... ու տենց...

Թե բա՝ ՀՀԿ-ի թափթփուկները, կեղծարարները: Թե չէ ՔՊ-ն հրեշտակների հավաքածու՞ ա: ՀՀԿ-ում գոնե իրար չեն գցում, ուրիշներին են փուռը տալիս: Դու ի՞նչ արիր... հիմնադիրներից քանի՞սն են կողքդ հիմա:

Երբ որ խոստանում էիր պարտության չտանել ու էքսկուրսիաներ չանել, դու չէիր ասում, որ դա կանես ԵԹԵ ժողովուրդ գա: Դա ասում էին բոլորը, բայց դու տենց չէիր ասում: Դու ասում էիր, որ եթե հաստատ չիմանաս, չես անի: Հիմա դու հաստատ գիտես, որ եթե 100 հազար գա, իշխանափուխություն կանես: Է դա բոլորն էլ գիտեին: Բոլորը դա են ասել: Իսկ դու տենց չես ասել: Դու տենց խոստում չես տվել, դու այլ խոստում ես տվել:

Ու առհասարակ չեմ հիշում մի քաղաքական խոստում որ դու չես ԴՐԺԵԼ: Կամ գոնե մեկ դրժում որի համար պատասխանատվություն ես ստանձնել: Հիմա էլ ասում ես՝ եթե մարդ գա կանեմ, եթե չանեմ կհեռանամ քաղաքականությունից: Իսկ եթե մարդ չգա ուրեմն ժողովուրդն է մեղավո՞ր, թե Էդմոնն ու Արամը, թե «թռնող» Սերժը, թե իր «ստրուկները»: Վոբշեմ, բոլորը բացի քեզանից:

Մի բան ա, երբ մարդը ատոմակյան ա խոսք տալիս ու չի անում, լրիվ ուրիշ բան ա 300 հոգով տարրական ներքին վարչության ընտրություն անցկացնել չկարողանալը: Չէ բան չեմ ասում, Ազատիչը իհարկե ահագին խոստում տվել ու չի կատարել: Հնարավոր է նույնիսկ որ նա նույնպես բոլոր խոստումները դրժել է: Բայց էլի եմ ասում, մի բան ա երբ դեմդ Իսրայելն ու Թուրքիան են, միանգամայն այլ բան ա, երբ յոնջլախցի ինծիլիգենտին չես կարում բարիշացնել Հրազդանցու հետ, նախընտրելով ծածկադմփոցը: Նիկոլ ջան, դու, ըստ էության, Սերժից չես տարբերվում, երկուսդ էլ նույն ձևի եք, բայց նա շատ ավելի խելացի ու արդյունավետ է: Մինչդեռ այս ժողովուրդը այլընտրանք է ուզում՝ այլ մարդ, այլ մոտեցում: Մարդ, ով պասլատ կանի էդ ձեր ժողովրդավարությունը, թափանցիկությունը, մարդու իրավունքներն ու նենց կանի, որ քաղաքացին, ռուլին խմած բռնվելուց, տնեցիքին հրաժեշտ տա, ոչ թե արագաչափ սկոչի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել