Ադրբեջանի նախագահական ընտրությունները առաջնագծում ուղեկցվել են 3300 կրակոցներով․

Ապրիլի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում, երբ Ադրբեջանում ընթանում էր նախագահի ընտրությունների քարոզարշավը և այնուհետև՝ ապրիլի 11ին, նախագահի ընտրությունները, ադրբեջանական բանակը առաջնագծում խախտել է հրադադրի ռեժիմը 300 անգամ, մոտավոր հաշվարկներով հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է շուրջ 3300 կրակոց։

Բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (3 արկ): Կրակոցների մի մասը ուղղված է խաղաղ բնակչության կողմ։

Չնայած տարբեր աստիճանի սադրանքներին, հայկական զինված ուժերը ժամանակին կարողացել են կանխել ադրբեջանական բանակի բոլոր խախտումները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել