Ցանկացած համաժողովրդական ընդվզում, եթե չի աճում առնվազն հետևյալ 4 ուղղություններով, ապա վաղ թե ուշ մարում է: Փողոցային ակցիաները պիտի նպաստեն հետևյալ գործընթացների աճին՝
1. Մասսայական գործադուլներ:
2. Մասսայական դասադուլներ
3. Մասսյական հարկերի չվճարում
4. Մասսայական կոմունալների չվճարում
և այլ նմանատիպ ուղղություններ:

Դասադուլների կոչ արդեն հնչել է: Տեսնենք որքանով կիրականացվի:

Կարծում եմ միայն փողոցներ փակելով հարց չի լուծվելու, համենայն դեպս փորձը դա է ցույց տալիս: Այսինքն կարծում եմ փողոց փակելուց առաջ ցանկացած քաղաքական ուժ պիտի վերլուծի այս գործոնների իրականացման պոտենցյալը ու գործողությունների պլան մշակի: Նաև ժողովրդին հասունացնի վերոնշյալ գործողությունները իրականացնելու համար:

հ.գ. Շրջափակումը ոնցոր թե չի աշխատում: Վերջի <<վարյանտ>> օնլայն քվեարկություն կանեն :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել