Իրաքում պաշտոնապես մեկնարկվել է խորհրդարանի ընտրությունների քարոզարշավը: Քարոզարշավի հենց մեկնարկման օրից սկսվել է ժողովրդի դժգոհությունը: Բանը նրանում է, որ թեկնածուները իրենց նախընտրական քարոզչական պաստառները փակցրել են ուր պատահի, անգամ ԻՊ-ի դեմ պայքարում ընկած զինվորների նկարներն են հանել և փոխարենը փակցրել իրենց պաստառները:
Իրաքի խորհրդարանի 329 տեղի համար պայքար են մղելու 7000 թեկնածու: Խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2018թ. -ի մայիսի 12-ին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել