Facebook-ի հիմնադիր-ղեկավար Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ բրիտանական Cambridge Analytica վերլուծական ընկերության մոտ հայտնված ավելի քան 87 մլն օգտատիրոջ անձնական տվյալների մեջ են եղել նաև իր տվյալները: Ինչպես նշում է The Verge-ը, միլիարդատերն այս մասին ասել է արտահոսքի շուրջ սկանդալի պատճառով Կոնգրեսում ցուցմունք տալու ժամանակ:
«Ձեր տվյալները ներառվե՞լ են այն տվյալների ցանկում, որոնք հետագայում վաճառվել են երրորդ կողմին: Խոսքս Ձեր անձնական տվյալների մասին է»,-ասել է կոնգրեսական Աննա Էշուն:
«Այո՛»,-պատասխանել է Ցուկերբերգը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել