Ապրիլի 14-ը քրդերի համար հիշատակման օր է: Այդ օր բազմաթիվ քրդեր այցելում են Անֆալի Ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցում ավելի քան 180 000 քրդերի հիշատակին , որոնք զոհ գնացին Հալբաջայում քիմիական զենքի օգտագործման հետևանքով: Այս պատմությունը շատ խառն է, և այն բացի զգացմունքային լինելու քրդերի համար, շատ մութ էջեր ունի իր մեջ և լուրջ ուսումնասիրության կարիք ունի հենց քրդերի կողմից: Քրդերի դեմ որպես ցեղասպանություն հիշատակվում է նաև 2015թ.-ին թուրքական քրդաբնակ Ջիզրե քաղաքում տեղի ունեցած սպանդը: Արևմտյան ցեղասպանագետները պնդում են, որ քրդերի գլխին մեխ վտանգ է կախված, նրանք ենթարկվում են ցեղասպանության կարճ ժամանակահատվածներով Սիրիայի, Թուրքիայի և Իրաքի տարածքում: Հատկանշական է, որ արևմտյան ցեղասպանագետները Իրանին չեն ներառում այս պետությունների ցուցակում, ավելին, համարում են, որ Իրանում քրդերի ազգային ինքնությունը ավելի պաշտպանված է: Օսմանյան կայսրության ստեղծման մոլուցքով տարված Էրդողանը ներկա պահին ամենամեծ վտանգն է քրդերի համար: Այս կարծիքին են այնպիսի մասնագետներ, ինչպիսին է օրինակ «US-based Genocide Watch»-ի հիմնադիր , ցեղասպանագետ պրոֆեսոր Գրիգորի Սթանտոնը:
Նա պնդում է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը Մերձավոր Արևելքում քրդերի համար ամենամեծ վտանգ ներակայցնող անձն է: Նա պարտադիր բռնի տեղահանում է քրդերին և փոխում բնակավայրերի ժողովրդագրությունը, իսկ տեղահանումներն հաճախ ուղեկցվում են սպանություններով, թալանով ու հարձակումներով: 
Ներկա պահին Վաշինգտոնում ցեղասպանագետները պնդում են, որ Մերձավոր Արևելքում վտանգված քրդերին կարող է փրկել ԱՄՆ-ն՝ սաստելով Թուրքիային, Իրաքին և Իրանին: Վաշինգտոնի «Մարդկության դեմ գործած հանցագործությունների ուսումնասիրման» կենտրոնի ղեկավար Էլիզա վոն Ջոեդեն-Ֆորգեյը, «Հոլոքոսթի և Ցեղասպանության» ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Ադամա Դիենգը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդատու Սամանթա Փաուերը միաբերան պնդում են, որ «Ներկայումս խոշոր սպառնալիքը (քրդերի համար) գալիս է Թուրքիայից»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել