Գիշերը միջադեպ է տեղի ունեցել Մոսկովյան-Բաղրամյան խաչմերուկի հատվածում: Այս մասին քիչ առաջ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, թե ցանկացած ոք, ով որևէ պատճառով բռնություն է գործադրում, չի կարող համարվել ցույցի ու շարժման մասնակից:

Փաշինյանի խոսքով՝ իրենք իրենց գործողություններում ասել ու կրկնում են, որ բացառում են բռնությունը։

«Ոստիկանությունը կամ իշխանությունը կարող են հազար խմած մարդ ուղարկել, ովքեր կգան, իրենց լկտի կպահեն, ամենավերջին հայհոյանքները կտան, բայց որևէ պարագայում որևէ բռնություն գործադրողը մեր շարժման մասնակից չի կարող համարվել»,- հավելեց նա` շեշտելով, որ դատապարտում է ցանկացած բռնություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել