Սոֆի Մխեյանը, Արամ MP3-ը, Սոնա Ռուբենյանը, «Գողթ»-ը, «Նեմրա»-ն, Քրիստինե Պեպելյանը, «Միքայել Ոսկանյան և ընկերներ» բենդը, Կարինա Առուստամյանը և «The Band»-ը երեկ միավորվել էին անշահախնդիր գաղափարի շուրջ՝ բարեգործությամբ ապացուցելով, որ կարելի է հաղթել անտարբերությանը: «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում տեղի ունեցած  «Օգնենք հայ մանուկներին» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Բարությունը հիմա է, այստեղ» խորագրով բարեգործական համերգին ներկա է եղել նաև BlogNews.am-ը: Երեկոյի հուզիչ մանրամասներին ու ուշագրավ դրվագներին ծանոթացեք ֆոտոշարքով:

ՀԿ-ի գործունեությունն այս 5 տարիների ընթացում դարձել է բավականին բազմապրոֆիլ: Հիմնադիրներից Արմեն Բուլղադարյանի համոզմամբ՝ չկա ավելի մեծ գնահատանք, քան փոքրիկների՝ քեզ ուղղված շնորհակալ ու երջանիկ աչքերն. «Տարիների փորձն ու մեր անցած ուղին փաստում են, որ ցանկությունն ամենահզոր միջոցն է ցանկացած երևույթ դեպի լավն ու բարին տանելու հարցում: Եվ երբ լավ գործի գաղափարի շուրջ անշահախնդիր կերպով համախմբվում են երիտասարդներ, դառնում են անկոտրում ուժ և առաջ շարժվում՝ ապավինելով սեփական գործի նկատմամբ պատասխանատու վստահությանն ու գրանցած հաջողություններին, քանի որ ամեն առողջացած փոքրիկ, ամեն ապահովված կամ թեթևացած հոգսով ընտանիք մեր մեծագույն ձեռքբերումն է ու հետագա գործունեության լավագույն խթանը: Շնորհակալությամբ պետք է նշեմ, որ արտիստները շատ պատրաստակամ են, մի քանի բենդ նույնիսկ համերգներ ունեին նախատեսած, բայց հետաձգել են, որպեսզի մեր բարեգործական համերգին մասնակցեն»,- նշեց Արմեն Բուլղադարյանը:

IMG_ (1) copyIMG_ (3) copyIMG_ (4) copy

Երեկոն վարում էին Սուրեն Առուստամյանն ու Լուսինե Բադալյանը:Համերգային ծրագրի բացումն արեց Արամ MP3-ն, այնուհետև երեկոյի ռիթմիկ տրամադրությունը շարունակեց Սոֆի Մխեյանը: Քրիստինե Պեպելյանի «Մայրիկ» երգն էլ դարձավ երեկոյի ամենահուզիչ պահերից մեկը: Դահլիճն էմոցիոնալ արձագանքեց ելույթին: Միջոցառումից ստացված ողջ հասույթը առանց որևէ դրամաչափի պահման տրամադրվելու է նյարդաբանական խնդիրներ ունեցող երեխաների բուժմանն աջակցություն ցուցաբերելու համար:

«Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպության ընթացիկ նախագծերից է Նոր Կյանք գյուղում 350 երեխայի համար նախատեսված կառուցվող խաղադաշտի շինարարության ավարտը, ինչպես նաև պլանավորում են սկսել Արմաշ գյուղի մանկապարտեզի վերանորոգումը:

Նշենք նաև, որ ստեղծման օրից ի վեր «Օգնենք հայ մանուկներին» հասարակական կազմակերպությունն աջակցել է առողջական խնդիրներ ունեցող 50 երեխայի, 400 անապահով ընտանիքի, կազմակերպել է ավելի քան 80 բարեգործական միջոցառում։

IMG_ (20) copyIMG_ (8) copyIMG_ (13) copyIMG_ (43) copyIMG_ (23) copyIMG_ (11) copyIMG_ (38) copyIMG_ (16) copyIMG_ (32) copyIMG_ (24) copyIMG_ (18) copyIMG_ (40) copyIMG_ (44) copyIMG_ (27) copyIMG_ (35) copyIMG_ (37) copyIMG_ (30) copy

Նյութը՝ Էմմա Վարդանյանի

Լուսանկարները՝ Շաքե Արմենիի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել