««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ԱԺ անվտանգության աշխատակիցները սկսել են առանձնակի խստությամբ ստուգել խորհրդարանի բակ մտնող պատգամավորական մեքե­նաները: Ինչպես հայտնի է` ԱԺ բակ մե­քենաներով կարող են մուտք գործել ԱԺ նախագահը, փոխնախագահները, ԱԺ հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները և անձինք, որոնց օրենքով սահմանված կարգով ԱԺ աշխատակազմը թույլտվու­թյուն է տվել: Եվ ահա, մեր տեղեկու­թյուններով, ԱԺ մուտք գործող բոլոր մե­քենաները կանգնեցնում են, ստուգում մեքենայի նստատեղերը, բեռնախցիկը, անգամ հատուկ հայելիների միջոցով ստուգում են ԱԺ փոխնախագահների, հանձնաժողովի նախագահների և խմբակցությունների ղեկավարների մեքե­նաների տակը և համոզվելով, որ որևէ տարօրինակ բան չկա, նոր թույլ են տա­լիս մուտք գործել: Զարմանալի զուգադիպությամբ նման խիստ ռեժիմով ստու­գումները սկսվեցին այն բանից հետո, երբ ապրիլի 11-ին ԱԺ «Ելք» խմբակցու­թյան անդամներ Լենա Նազարյանը և Արարատ Միրզոյանը ճայթուկ էին տե­ղափոխել ԱԺ դահլիճ և ակցիա իրակա­նացրել:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացրին, որ ստուգումների ռեժիմը խստացվել է` նպատակահարմարությունից ելնելով»,-գրում է թերթը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել