«2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ բարձրաստիճան սպայական կազմում եղան պաշտոնանկություններ, նաև ձերբակալություններ: Մասնավորապես` ձերբակալվեցին գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը, որը ազատվել էր ՊՆ սպառազինության վարչության պետի պաշտոնից, նույն վարչության ավտոծառայության նախկին պետ, գնդապետ Արմեն Մարգարյանը, նյութատեխնիկական ապահովման բաժնի պետ, գն­դապետ Մհեր Պապյանը: Նրանք կասկածվում էին իշխանությունը չարաշահելու մեջ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի հատկանիշներով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ որոշ ժամանակ անց այդ քրեական գործով անցնողներից միայն Արմեն Մարգարյանն է հայտնվել դատարանում ամբաստանյալի աթոռին: Սակայն առա­ջին ատյանի դատարանը նրան արդարացրել է: Մեղադրող դատախազն էլ դատավճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ դատարանում և հաղթել, գործը նորից ուղարկվել է քննության առաջին ատյանի դատարան:

Սակայն հիմա էլ ամ­բաստանյալի պաշտպաններն են վերաքննիչի վճիռը բողոքարկել վճռաբեկ դատարանում»,գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել