operativ.am-ը գրում է

Գյումրու Անտառավան թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկի պատշգամբից՝ ճաղավանդակների արանքից ընկել է 2.5 տարեկան տղա երեխա: Նա ստացել է մարմնի տարբեր հատվածների սալջարդեր ու գլխի ոսկրերի կոտրվածքներ: Երեխային նախ տեղափոխել են Գյումրիի «Ավստրիական մոր և մանկան հիվանդանոց»:

Բժիշկները վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր: Կենտրոնի բժիշկներին օգնելու նպատակով Գյումրի են ժամանել Երևանի Սուրբ Աստվածամայր կենտրոնի բժիշկները: Ավելի ուշ երեխան տեղափոխվել է Երևան:

«Երեխան գիտակցություն չուներ, անմիջապես կատարվել են անհրաժեշտ միջոցառումներ և միացվել է արհեստական շնչառության ապարատ: Անմիջապես կազմակերպել ենք նեյրովիրաբույժի եւ ռեանիմատոլոգի արտագնա կոնսուլտացիա, որից հետո մասնագետները Երևանից արագ եկել են, որոշակի միջոցառումներ իրար հետ ենք իրականացրել, սակայն վիճակի փոփոխություն չի գրանցվել և երեխային տեղափոխել են Երևան»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է  «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել