Այսօր՝ 2018 թվականի ապրիլի 13-ին, տեղի է ունեցել Samsung Galaxy J2 Pro անվանումով նոր սմարթֆոնի պաշտոնական ծանուցումը: Հեռախոսի հիմնական առանձնահատկությունն այն է, որ այն զրկված է Wi-Fi և 4G LTE հնարավորությունից, այսինքն՝ չունի ելք դեպի համացանց: Արտադրողը որոշել է նման սարք արտադրել հատուկ այն մարդկանց համար, որոնք չեն ուզում շեղվել սոցցանցերի, մեսենջերների և այլ՝ ժամանակատար բաների վրա:

Այսօր Չինաստանում ծանուցված Samsung Galaxy J2 Pro սմարթֆոնը՝ ավելի վաղ խանութներում վաճառքի հանված Galaxy J2 Pro (2018)-ի պատճենն է: Նորույթը տարբերվում է միայն ծրագրային և կառուցվածքային սահմանափակումներով, որոնց պատճառով էլ չի կարողանում դուրս գալ ինտերնետ:

Արտադրողն ինքը այս սմարթֆոնը նախատեսել է աշակերտների, ինչպես նաև տարիքով լսարանի համար, ովքեր չեն կարողանում վերահսկել սոցցանցեր մտնելու իրենց ցանկությունները, օրինակ՝ աշխատանքի ժամին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել