Շվեյցարացի գիտնականները հաջողությամբ փորձարկել են ձվարանների քաղցկեղի պատվաստանյութը, որը ստեղծել են թթվի և իմունային բջիջների հիմքի վրա:

Այս տեսակի օնկոլոգիայի վերջին փուլերի բուժումը՝ ուռուցքի վիրաբուժական հեռացումը և քիմիաթերապիան են, ընդ որում՝ կանանց մեծ մասի մոտ ուռուցքը կրկին աճում է:

Հետազոտության ընթացքում բժիշկները պարզել են, որ այն հիվանդները, ովքեր, ի լրումն դեղորայքային բուժմանը, նաև նոր պատվաստանյութ են ստացել, երկու տարվա ընթացքում ապրելու ավելի մեծ շանսեր են ունեցել:

Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում: Նշվում է, որ պատվաստման էֆեկտիվության ուսումնասիրումը շարունակվելու է մեծ թվով հիվանդների խմբերում, քանի որ տվյալ հետազոտության մեջ միայն 25 հիվանդ էր մասնակցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել