Ամերիկացի այս տղան ի ծնե գունային կուրություն ունի, ինչը նշանակում է, որ կյանքը նրա համար այլ տեսք ունի․ նա չի տեսնում ամեն ինչ նույն կերպ, ինչ շատերը։ Հնում սա սարսափելի հիվանդություն էր, իսկ դրանով տառապող մարդիկ հույս անգամ չունեին, որ երբևէ կկարողանան առավել պայծառ գույներ տեսնել․․․

Բայց այսօր՝ 21-րդ դարում, անհնար ոչինչ գրեթե չկա։ Աշխարհում գոյություն ունեն հատուկ ակնոցներ, որոնք գունային կուրություն ունեցող մարդկանց թույլ են տալիս տեսնել բոլոր գույները։ Ճիշտ է, դրանք այնքան էլ մատչելի չեն, սակայն այս տղայի ծնողները որոշ ժամանակ գումար խնայելուց հետո վերջապես կարողացան նրան նվիրել այդ հատուկ ակնոցներից։

Ահա չափազանց հուզիչ տեսանյութ, թե ինչպես է տղան արձագանքում իր նոր ակնոցներին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել