Միլիոնավոր զինվորներից կազմված բանակ ունենալը, տեխնիկական պատրաստվածությունն իհարկե շատ կարևոր են, սակայն չի կարելի մոռանալ պատերազմի գլխավոր սկզբունքի մասին. հաղթում է նա, ով պատրաստ է մահանալու, ինչպես նաև նա, ում կողմից ճշմարտությունն է, ով անվերապահորեն պաշտպանում է իր հողն ու տունը, հետևաբար ուժեղ «մկաններն» առաջնահերթ նշանակություն չունեն:

7. Թուրքիա

Թուրքական բանակը Եվրոպայում ամենաբազմաքանակն է. կազմված է 600,000 մարդուց և ավելի քան 400,000 պահեստային զինծառայողից: Սակայն ներկայումս երկրի համար ամենամեծ վտանգը քուրդ սեպարատիստներն են, այլ ոչ արտաքին թշնամին:

6. Հնդկաստան

Այս պետության և Պակիստանի միջև վաղուց կոշտ դիմակայություն է ընթանում, որի համար հարկավոր է լինում զինված ուժերի շարունակական ընդլայնում ու ներդրումներ: 2014 թ. հնդկական բանակը կազմում էր 1 մլն 320 հազար զինվոր: Ամերիկայից և Չինաստանից հետո թվաքանակով սա երրորդ բանակն է աշխարհում:

5. Հյուսիսային Կորեա

Չնայած այս երկրի ոչ այնքան բարվոք վիճակին՝ հյուսիսկորեական բանակի թվաքանակը կազմում է 1 մլն 100 հազար մարդ: Երկրի դեֆիցիտային տնտեսությունը թույլ է տալիս տարեկան ընդամենը 5 մլրդ դոլար ծախսել ռազմական ուժերի պատրաստման վրա: Սակայն այստեղ կռվելու պատրաստ են նաև 8 մլն պահուստային մարդիկ:

4. Ռուսաստան

Ռուսաստանը հզոր է իր միջուկային կարգավիճակով և տեխնիկական առաջադեմ միջոցներով: Երկրի բանակի թվաքանակը նախորդ տարվա հաշվարկներով կազմել է 1 մլն 200 հազար զինվորական, իսկ պաշտպանության համար նախատեսված բյուջեն՝ 56 մլրդ դոլար:

3. Իսրայել

Իսրայելական բանակը կտրականապես տարբերվում է աշխարհի այլ բանակներից: Նախևառաջ՝ այն ամենափոքրն է՝ 177,000 մարդ, պահեստային՝ 560,000 մարդ: Երկրորդ՝ իսրայելական զինված ուժերում ծառայում են նաև կանայք: Նրանք 2 տարի պարտադիր ծառայություն են անցնում, իսկ տղամարդիկ՝ 3 տարի: Երրորդ՝ Իսրայելն առաջատար է պաշտպանության համար նախատեսած միջոցներով՝ բնակչության մեկ շնչի համար՝ 2,5 հազար դոլար:

2. Չինաստան

Զարմանալի չէ, որ ամենաշատ բնակչություն ունեցող երկիրն ունի 2 մլն 250 հազար զինվոր: Հզորությամբ առաջին բանակի համար տարեկան 100 մլրդ դոլար է ծախսվում:


1. ԱՄՆ

Ամերիկյան բանակը կես միլիոն զինծառայող ունի: Տարեկան այս բանակի վրա ծախսվում է 700 մլրդ դոլար: Միջուկային կարգավիճակով ԱՄՆ-ն մի փոքր գերազանցում է Ռուսաստանին, սակայն նրա միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները կարող են 15,000 կմ գնալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել