1. Դուք զգացմունքային մարդ եք, ով ինչ-որ կապ ունի ուրիշ աշխարհի հետ։ Ունեք ուժեղ ինտուիցիա, երբեմն ունենում եք հետաքրքիր երազներ, հեշտությամբ կարողանում եք հասկանալ՝ ձեր դիմաց լավ մարդ է, թե վատ։ Շատ անկեղծ եք, այդ պատճառով երբեմն ձեզ հետ հեշտ չէ շփվելը։ Մի վշտացեք ուրիշ մարդկանց արարքներից, այլ փորձեք գտնել ձեր այն գործողությունները, որոնց միջոցով կկարողանաք լիովին բացահայտել ձեր հոգին։

2. Դուք ստեղծագործ անհատականություն եք, շատ տաղանդներ ու ունակություններ ունեք։ Ձեր հոգին նուրբ ու փխրուն է, չնայած քչերը գիտեն այդ մասին։ Ձեր գլխավոր թշնամին կասկածներն ու ինքներդ ձեզ չհավատալն է։ Ավելի շատ հենվեք սեփական ուժերի վրա ու վստահեք ձեր սրտին։

3. Դուք շատ լուսավոր ու դրական մարդ եք։ Շատերին ձեզ եք ձգում, ինչպես լույսը՝ թիթեռներին։ Ունեք անկեղծ ու ջերմ հոգի, որտեղ յուրաքանչյուրի համար տեղ կա։ Շատ քիչ եք մտածում ձեր և չափազանց շատ՝ ուրիշների մասին։ Ավելի շատ ուշադրություն դարձրեք ձեզ՝ ստեղծելով ուրախանալու առիթներ։

4. Դուք հակասությունների մարդ եք։ Ձեր տրամադրությունը հաճախ է փոխվում, երբեմն կարող եք լինել նուրբ, երբեմն՝ ուժեղ։ Ձեզ հաճախ են սիրահարվում, բայց դուք՝ հազվադեպ և ընդմիշտ։ Հաճախ վշտանում եք մանրուքներից։ Ուշադրություն մի դարձրեք կյանքի տխուր մանրուքների վրա։ Ձեզ շրջապատեք գեղեցիկով, լավ մարդկանցով, և ամեն ինչ լավ կլինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել