«ՀՀ պաշտպանության նախարարությունն արդեն գործողության մեջ է դրել զինկոմիսարիատների բարեփոխումների հայեցակարգը, որը, ինչպես պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էր ներկայացնում, ենթադրում է զինկոմիսարիատների թվի կրճատում, խոշորացում: Երեկ տեղեկացանք, որ Մասիսի զինկոմիսարիատն արդեն լուծարվել է և մոտ օրերս կմիանա Արտաշատի զինկոմիսարիատին: Զինկոմ Գագիկ Մանուկյանը մեզ մանրամասներ չհայտնեց, ասաց միայն, որ խոշորացման, բարեփոխման ծրագիր է իրականացվում, իսկ ինքն արդեն թոշակի է գնացել և այլևս ծառայություն չի իրականացնելու: Նշենք, որ «Պաշտպանության մասին» նոր օրենքով` զինկոմիսարիատների կառավարումը ԶՈՒ գլխավոր շտաբից փոխանցվում է ՊՆ-ին»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: