Մեզանից շատերը վստահ են, որ պետք է երեխաներին շատ բան սովորեցնել, բայց կան բաներ, որոնք հենց մեծահասակները պետք է սովորեն երեխաներից: Նայեք այս կետերին, որոնք մեծահասակները պետք է սովորեն երեխաներից:

Օրինակ՝ արտասվելու սովորությունը ժամանակի ընթացքում մարդու մոտ սկսում է փակվել ու չգործել: Մենք սկսում ենք լաց չլինել ու փակել մեր զգացմունքները: Երեխաներն արտահայտում են այն, ինչ զգում են: Բացի այդ՝ նրանք հեշտությամբ են արտահայտում զգացմունքները:

Մեծերը հաճախ վերլուծում են ամեն ինչ և վախենում ծիծաղելի թվալուց: Մեծերը չեն մոռանում վիրավորանքներն, ու հաճախ դա դառնում է հարաբերությունների ավարտ: Երեխաները գիտեն ներողություն խնդրել:

Նրանք ցավերը սրտին այդքան մոտ չեն ընդունում և կարողանում են ներողություն խնդրել: Նրանք չեն դատում ու չեն քննադատում մարդկանց: Նրանք ամեն ընկնելուց հետո վեր են կենում ու չեն հանձնվում:

Մենք շատ բան ունենք սովորելու երեխաներից: Նրանց զգացմունքներն ու դրանց արտահայտումն իրական են ու անկեղծ, նրանք չեն մտածում հասարակության կարծիքի և կարծրատիպերի մասին:

   

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել