Մանկական Բարբի տիկնիկը ստեղծվել է Ռութ Հենդլերի կողմից 1959 թվականին: Այն միանգամից դարձավ ամենահայտնի խաղալիքներից մեկը, որ մինչ օրս համարվում է ամենավաճառվողը: Թվում է, թե մենք ամեն ինչ գիտենք Բարբիի մասին, բայց արդեն 60 տարեկան հայտնի տիկնիկի իրական անունը Բարբարա Միլիսենթ Ռոբերտս է:

Իրականում նրա ստեղծման համար ոգեշնչում է եղել Bild Lili տիկնիկը: Ռութ Հենդլեր նկատեց, որ իր աղջիկը սիրում է խաղալ հասուն տիկնիկների հետ:

Հենց այդպես էլ հայտնվեց հայտնի Բարբին: Կենի և Բարբիի միջև բաժանումն այս տարի համարվեց մարքեթինգային քայլ: Համարվում է, որ աշխարհում ամեն երեք վայրկյանում վաճառվում է երեք Բարբի տիկնիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել